ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.11.2014 | 00:02

Դարձյալ բարձրացրի աչքերս և տեսա. ահա մի թռչող գերանդի։ Հրեշտակն ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Թռչող գերանդի եմ տեսնում` քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»։ Ասաց ինձ. «Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին, որովհետև ամեն գողի մահացու պատիժը դրանով պիտի իրագործվի, և դրանով պիտի լինի բոլոր նրանց մահացու վրեժը, ովքեր սուտ են երդվում»։ «Ես պիտի հանեմ դա,- ասում է Ամենակալ Տերը,- և այն պիտի մտնի գողերի տունը և նրանց տունը, որոնք սուտ երդում են անում իմ անունով. պիտի մնա նրանց տանը և պիտի սպառի այն, նրա փայտն ու քարերը»։


Զաքարիայի 5. 1-4

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ